Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նստավայրի տանիքին վայրէջք կատարած անօդաչու օդանավում ավազ է եղել Ֆուկուսիմայից, հաղորդում է Kyodo News-ը:

Ոստիկանության տվյալներով, միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել 40-մայա տղամարդը, որն ինքն է ներկայացել Ֆուկուի պրեֆեկտուրայի իրավապահներին եւ խոստովանել արարքը: Նա իր քայլը բացատրել է նրանով, որ ցանկացել է իշխանությունների ուշադրությունը սեւեռել ատոմակայանի խնդիրների վրա, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է նաեւ, որ տղամարդը ոստիկանություն է եկել նմանատիպ ավազով եւ անօդաչու սարքի հեռակառավարման վահանակով: Նա այս պահին կալանավորված է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի վարչապետի նստավայրի տանիքին անօդաչու սարք է վայրէջք կատարել, որի վրա ռադիոակտիվ վտանգի նշան է եղել: