1.5 մլն հայերին պետք է հիշել ոչ միայն ապրիլի 24-ին։ Այս մասին Paris Match ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է հումորիստ ու լրագրող Մաթիե Մադենյանը, որը համագործակցում է նաեւ Charlie Hebdo ամսագրի հետ։ (Նրա հայրը հայ էր, իսկ մայրը՝ գերմանացի)։ Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար։
Դուք նշեցի՞ք Հայոց ցեղասպանության 100-ամյակը։
Ես ինչպես միշտ աշխատում էի։ Ապրիլի 24-ը կարեւոր ամսաթիվ է, սակայն պետք չէ մնացած օրերին մոռանալ զոհված 1,5 մլն հայերի մասին։
Ձեր ընտանիքը Ցեղասպանություն վերապրածների՞ց է։
Ջարդերի սկզբում պապս 4 տարեկան հասակում փախել էր մոր եւ եղբայրների հետ։ Իսկ նրա հայրը՝ իմ նախապապը, ձերբակալվել էր թուրք իշխանությունների կողմից։ Դրանից հետո նրան այլեւս չէին տեսել։
Դուք Ձեզ հա՞յ եք զգում։
Ես հայկական արմատներով ֆրանսիացի եմ։ Ես մեծացել եմ Հայաստանի մասին տատիկներիս եւ պապիկներիս պատմություններով։ Այդ պատճառով այդ երկիրն ինձ համար հասցրել է մի քիչ իմը դառնալ։ Ես դեռեւս այնտեղ չեմ եղել, սակայն հույս ունեմ շուտով լինել։
Դուք Հայաստանի մասին առօրյա կյանքում խոսու՞մ եք։
Հայաստանի եւ հայերի մասին ես հաճախ եմ խոսում իմ հոդվածներում, որոնցից մեկն այս շաբաթ եղավ Charlie Hebdo-ում, հեռուստատեսությամբ կամ բեմերում։ Դա հնարավորություն է որեւէ ներդրում կատարել։





























