YouTube ինտերնետային վիդեոկայքի բազմաթիվ այցելուներին դուր չի եկել կայքի նոր ձեւավորումը։ Վեբ-էջի պաշտոնական բլոգում արդեն հազարավոր համապատասխան մեկնաբանություններ կան այդ կապակցությամբ։ Դրանցից շատերում օգտվողները YouTube-ը բոյկոտելու կոչ են անում, հաղորդում է «Lenta.ru»-ն։

Ներկայումս, YouTube նոր ձեւավորումը մտցված է ընդամենը մի քանի ալիքներում։ Բացի այդ, օգտվողները ցանկության դեպքում ինքնուրույն կարող են անցնել իրենց համար ավելի գերադասելի ձեւավորմանը՝ փոխելով անձնական կարգավորումները։ YouTube-ի աշխատակազմը հույս է հայտնել, որ նոր ձեւավորումը սպասարկումը կդարձնի ավելի հարմարավետ։ Մասնավորապես՝ օգտվողին կընձեռվեն պատուհանների եւ ալիքների արտաքին տեսքը կարգավորելու լայն հնարավորություններ։