Անհայտ անձինք 1,5 միլիոն դոլարի փրկագին են պահանջում Ատլանտյան օվկիանողում երկու շաբաթ առաջ անհետ կորած «Արկտիկ Սի» բեռնանավի վերադարձի համար: Այս մասին հաղորդում է շվեյցարական TSR հեռուստաալիքը:
Ֆիննական ընկերությանը պատկանող եւ փայտ տեղափոխող բեռնանավի անձնակազմի 15 անդամներն էլ ռուսաստանցիներ են:



























