Երեւանում «1915» ֆիլմի պրեմիերայից առաջ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը կարճատեւ հանդիպում է ունեցել երկրպագուների հետ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հարյուրավոր երկրպագուներ են հավաքվել, որոնք ինքնագրեր են խնդրել Թանկյանից։ 

Երգիչը ողջունել է երկրպագուներին, ինքնագրեր բաժանել կինոթատրոնի աստիճանների վրա։

Նշենք, որ Սերժ Թանկյանը ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմի երաժշտության հեղինակն է։