Մոսկվայի ոստիկանության աշխատակիցն իր տաբելային զենքից պատահաբար կրակել է գործընկերոջ վրա, որի հետեւանքով վերջինս վիրավորվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում:

«Ոստիկանության Տագանսկու բաժնի աշխատակիցը պատահաբար կրակել ու վիրավորել է գործընկերոջը: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը:

Ներկայումս փաստի առթիվ ստուգում է անցկացվում: