Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական օգնություն ստանալու նպատակով հերթապահություն իրականացնող շտապօգնության ծառայությանը դիմել է 110 քաղաքացի, որից 11-ը հոսպիտալացվել է եւ բուժօգնություն ստացել ստացիոնար պայմաններում: Ծանր դեպքեր չեն գրանցվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում առաջնային, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր համակարգող խորհուրդ։ Ապրիլի 23-ին, 24-ին եւ 25-ին ուժեղացված ռեժիմով աշխատել է պոլիկլինիկական ծառայությունը եւ մայրաքաղաքի բոլոր հիվանդանոցները:

Բացի այդ նշված օրերին հերթապահություններ են սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունում: Ծանրաբեռնված է եղել նաեւ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության աշխատանքը, որը համակարգել է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման աշխատանքները: