Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Ա. Խաչատրյան եւ Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սամվել Հ.-ին, 25-ամյա Ֆրունզիկ Ա.-ին եւ 33-ամյա Վահագն Ա.-ին` իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով:
Վահագն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի սերմի 11 հատիկ, իսկ Ֆրունզիկ Ա.-ի պոլիէթիլենային տոպրակից՝ կաթուցիչի սրվակներ եւ պարագաներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























