Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ապրիլի 25-ին, ժամը 12.30-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա Սամվել Հ.-ն  եւ հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Սամվել Հ.-ին տրվել է ԴԲՓ ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 30-ամյա Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: