Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Կատարի աշ-Շարկ պարբերականի հետ զրույցում պատասխանել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված արաբ լրագրողի հարցին՝ կրկին օգտագործելով համետղ ցավ եզրույթը։

Գյուլը շեշտել է, թե այն ժամանակվա օսմանյան հողերում մուսուլմաններից բացի, իհարկե, հայ քաղաքացիներ են ապրել, որոնց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հրահրել են ռուսները։ «Անատոլիայում նրանց ապստամբությունների դեմ պետությունը նրանց այլ տեղեր է «վերաբնակեցրել»։ Բայց նայեք որ Ստամբուլում հայեր հետ ոչինչ չի եղել, նրանք նույնիսկ պետական բարձ պաշտոններում են աշխատել, իսկ եկեղեցիներն էլ բաց են եղել։

Ցավոք, այն ժամանակ վերաբնակեցման ժամանակ հարյուրհազարավոր օսմանցի հայեր մեծ ցավեր են ապրել։ Ով էլ ուզում է լինի, այդ ցավերը բոլորի համատեղ ցավերն են։ Մուսուլման թուրքերն էլ ցավեր են ապրել»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։