Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, մենք դա գիտենք...Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով վերընտրվել է երկրի ղեկավար, համարում է, որ Ռուսաստանը կդիմանա արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների պայմաններում:
«Արեւելյան Եվրոպայի եւ այլ երկրները ցանկանում են ազատ առեւտուր ունենալ ԵՏՄ-ի հետ: Դա շատ բանի մասին է խոսում: Իհարկե, ԵՏՄ-ի կենտրոնական օղակը Ռուսաստանն է, որն ունի մեծ տնտեսություն եւ մեծ երկիր է, որից կախված են շատերը: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը կդիմանա այդ պայմաններին, իսկ պատժամիջոցներն էլ հավերժ չեն լինում»,-ասել է Նազարբաեւը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինայում էլ, ամենայն հավանականությամբ, ամեն բան, ի վերջո, կկարգավորվի: Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, մենք դա գիտենք»,-հավելել է Նազարբաեւը:
Նշենք, որ Ղազախստանում ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որտեղ Նազարբաեւը, նախնական տվյալներով, ստացել է 97,7 տոկոս ձայն:





























