Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հոդվածը Time պարբերականում կատաղեցրել է թուրքերին։

Թուրքական մամուլը արձագանքել է Time պարբերականում Քիմ Քարդաշյանի հոդվածին Հայոց ցեղասպանության հետ կապված։

Թուրքական Internethaber կայքը հիշյալ լուրը վերնագրել է. «Քիմ Քարդաշյանը

ուղղություն է ցույց տալիս Անկարային»։

Թուրքական Milliyet-ը եւս անդրադարձել է՝ «Քարդաշյանը խելք է սովորեցնում Անկարային» վերնագրով։

Քիմի հոդվածին աարձագանքել է խիստ հակահայկական Yeni Akit պարբերականը՝ մեջբերելով Քիմ Քադաշյանի հետեւյալ արտահայտությունը. «Եկել է ժամանակը, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը։ Սա այսօրվա թուրքերի հանցանքը չէ, դա 100 տարի առաջ է եղել։ Անցյալի հետ առերեսվելն անհարգալից վերաբերմունք է»։

Թուրքական Ahaber կայքն էլ նշել է, թե Քիմն այդ հոդվածը թուրքերի հանդե թշնամությունից ելնելով է գրել՝ հիշատակելով Քիմի արած արտահայտություններից մեկը. «Իմ պապերը Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914-ին, Հայաստանից տեղափոխվել են Լոս Անջելես։ Եթե նրանք չփախչեին, այսօր այստեղ չէնք լինի»։