Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես կաթողիկոս  19-րդը ռուսաստանաբնակ հայ կաթոլիկներին կոչ է արել հավատարիմ մնալ ցեղասպանության նահատակների հիշատակին եւ թույլ չտալ դրա կրկնությունը։

«Մենք երկնքում հայտնված նահատակների սերունդներն ենք եւ կհետեւենք քրիստոնեական հավատի նրանց անկոտրում կամքին»,- ասել է պատրիարքը Սուր կույս Մարիամ աստվածածնի մայր տաճարում կիրակնօրյա աղոթքի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պատարագի վերջում ելույթ է ունեցել Մոսկվայի եւ համայն Ռուսո պատրիարքի փոխանորդ եպիսկոպոս Սավվան։ «Ռուս ուղղափառ եկեղեցին դատապարտում է ցեղասպանությունը եւ կիսում է հայ ժողովրդի ցավը»,- հայտարարել է նա։

Առաջին անգամ Մոսկվա այցելած Ներսես 19-րդը պատարագից հետո  մայր տաճարի բակում օրհնել է  զոհերի հիշատակի խաչքարը, որը պատրաստվել է Գյումրիում Խաչատուր Դանիելյանի կողմից։