Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն, այսօր՝ ապրիլի 27-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք  է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դրանից առաջ Դիդիե Ռեյնդերսն այսօր հանդիպում էր ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին հետևել էր համատեղ մամուլի ասուլիս, այնուհետ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: