Ռուսաստանի տնտեսությունը համեմատաբար թեթեւ է հաղթահարել պատժամիջոցների արգելքը, «ամենածանր պահերն արդեն անցել են»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին Սանկտ Պետերբուրգում օրենսդիրների խորհրդի ժամանակ։

Նրա կարծիքով՝ երկրի տնտեսությունը հարմարվում է նոր պայմաններին։

«Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նեղացրել են երկրի տնտեսության զարգացման հնարավորությունները, սակայն կոլապսի պատճառ չեն դարձել։ Ռուսաստանի  տնտեսությունը հաղթահարել է այդ արհեստական խոչընդոտները»,-  հայտարարել է Ռուսաստանի նախագահը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Պուտինը նաեւ նշել է, որ պատժամիջոցները բարդացրել են արտաքին ֆինանսավորման շուկաների  հասանելիությունը, որի պատճառով ռուսական ընկերությունները կորցրել են 160 մլրդ դոլար։ Սակայն Պուտինի հավաստմամբ՝ ոչ մի ֆինանսական աղետ տեղի չի ունեցել, պարտքերը հաջողությամբ մարվել են։