Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիությանը կոչ է արել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում ճանաչել Միությանն անդամակցելու Ուկրաինայի իրավունքը։
«Ես Եվրամիությանը կոչ եմ անում, աջակցելով ուկրաինացի ժողովրդի եվրաինտեգրման ձգտումներին, ճանաչել, որ Ուկրաինան, ինչպես ցանկացած այլ եվրոպական պետություն, որը հարգում է եւ պատրաստ է պաշտպանել եվրոպական արժեքները, ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ, եթե իհարկե հասնի բոլոր անհրաժեշտ չափանիշներին»,- ասել է Պորոշենկոն Կիեւում «Ուկրաինա-ԵՄ» գագաթնաժողովի բացման ժամանակ։
Ընդ որում, նա հայտարարել է, որ Ուկրաինան 5 տարի անց պետք է իրականացնի ԵՄ անդամակցության հայցի պայմանները։





























