Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Մուշ 2/2 թաղամասից, թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Էդիկ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:





























