Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։

Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 5, անձի առեւանգման՝ 2 եւ կողոպուտի 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: