Ռուսաստանի կողմից Ադրբեջանին երկու զենիթա-հրթիռային C-300 համալիր վաճառելու շուրջ աղմուկը նոր թափ է հավաքում:
Նախապես այդ տեղեկատվությունը տարածել է ռուսական «Վեդոմոստի»-ն, հղում անելով իր աղբյուրներին: Դրան անմիջապես հետեւեց Ադրբեջանի արձագանքը: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը պլանաչափորեն ամրացնում է ողջ բանակը եւ այսեւհտ եւս շարունակելու է գործունեությունն այդ ուղղությամբ»:
NEWS.am-ը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պարզաբանումներ ստանալու համար: Այդ ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Դավիդենկոն NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հրաժարվել է հաստատել կամ հերքել հնարավոր համաձայնագրի վերաբերյալ տեղեկությունը: Սակայն Դավիդենկոյի հետ զրույցում նա նշել է, որ «այդ համաձայնագրի վերահերյալ մեզ թույլ չի տրվում մեկնաբանություններ անել, քանի որ դա կապված է բուն համաձայնագրով եւ նրա որոշակի դրույթներով»: «Ռուսաստանը կնքում է միջպետական պայմանագիր իր գործընկեր երկրներից մեկի հետ եւ դա ուերէ այլ կողմի չի վերաբերում»,- ընդգծել է Դավիդենկոն:
NEWS.am-ի հրապարակումից մի քանի ժամ անց ռուսական լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկություն, որոնց համաձայն, Դավիդենկոն հերքել է «Ռոսօբորոնէքսպորտի» եւ Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ C-300 համալիրներ մատակարարելու վերաբերյալ համաձայնագրի գոյությունը:
NEWS.am-ը կրկին կապվել է դավիդենկոյի հետ, խնդրելով մեկնաբանել իրար հակասող հայտարարությունները: Նա հայտարարել է, որ իր պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն է. «Ռոսօբորոնէքսպորտ»-ում նման գործարքի վերաբերյալ տեղեկատվություն չունեն: Մեզ ոչինչ հայտնի չէ նման համաձայնագրի մասին»: Դավիդենկոն դժվարացավ պատասխանել հարցին, թե այդ դեպքում, ով կարող է նման տեղեկատվության աղբյուր լինել եւ ինչ նպատակով է դա արվել:
Մեզ մնում է միայն գուշակել, թե ինչի հետ է կապված դիրքորոշումների նման հակասական փոփոխությունը: Հնարավոր է, որ դա կապված է նրա հետ, որ որոշ փորձագետներ արդեն իրենց կարծիքն են արտահայտել այդ գործարքի վերաբերյալ, դա անվանելով «տարածաշրջանում միլիտարիզացիա սադրող» գործարք: Հնարավոր է նաեւ, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին դուր չի եկել լրատվամիջոցների զանգվածային հետաքրքրությունը ասպարեզ եկած տեղեկատվությանը:




























