Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Խ.-ին եւ 23-ամյա Խաչատուր Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված:
Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























