ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման եւ վերահսկողությունների իրականացման կապակցությամբ հարուցվել եւ ընթացք է տրվել 2037 վարույթի:

Մասնավորապես.

- դատավճիռներով՝ 593 տուգանք, որոնցով գանձված ընդհանուր գումարը կազմում է 17.361.250 ՀՀ դրամ,

- դատարանների որոշումներով՝ 225 հանրային աշխատանք,

- որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտերով՝ 278 վարույթ,

- դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռներով՝ 843 դատապարտյալների նկատմամբ վերահսկողության սահմանում,

- պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ դատարանների որոշումներով՝ 88 դատապարտյալների վերաբերյալ հաշվառման վարույթներ,

- դատարանների որոշումներով պատժի հետաձգման վերաբերյալ 10 դատապարտյալների հաշվառման վարույթներ: