Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողներն ապրիլի 28-ին, ժամը 15.15-ին, Շիրակի մարզի Բանդիվան գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 33-ամյա Արտեմ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թվականից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 246 հոդվածի /Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 3-րդ մասի մեղադրանքով:





























