Ապրիլի 28-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ձորում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի քարով բարձված ինքնաթափը բեռնաթափելիս կողաշրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























