Ապրիլի 28-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտ վրաերթ է ենթարկել 60-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

***

Ապրիլի 28-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 187/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: