Քալիֆորնիայի 69-ամյա բնակիչը, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել չգործած հանցանքի համար, բանտում 34 տարի է անցկացրել։

California Innocence Project իրավապաշտպան կազմակերպությանը 15 տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի ապացուցի, որ Մայքլ Հենլայնը ապօրինի է դատապարտվել եւ համոզի դատախազությանը նորից վերաբացել գործը։ ԴՆԹ փորձաքննության շնորհիվ հնարավոր է եղել ապացուցել, որ հանցանքի վայրում հայտնաբերված նյութը դատապարտյալի հետ կապ չունի։

Հենլայնին մեղադրել էին ընկերոջ սպանության համար։ Որպես հանցագործության դրդապատճառ՝ դատարանը նշել էր կնոջ պատճառով  ընկերների միջեւ բռնկված վեճը։