Ապրիլի 29-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Նարեկ Գ.-ին, 48-ամյա Մեսրոպ Մ.-ին, 44-ամյա Սուրեն Ն.-ին եւ ներկայացրել 18-ամյա Աշխեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս նշված վայրում քաշքշել եւ հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ:

Բերման ենթարկվածները եւ Աշխեն Ա.-ն հրաժարվել են հաղորդումներ տալուց:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: