«Ընդդիմության դաշտում այսօր գործընթացները շատ ավելի առողջ են ու ճիշտ, քան իշխանության դաշտում»,-թերթի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով. «Իշխանության դաշտում ես չեմ տեսնում քաղաքական գործընթացներ: Այնտեղ կա միայն թելադրանք՝ այսպե՜ս պետք է անես: Եւ քանի որ երբեմն  ներքին վստահություն չկա՝ այս պահից արդեն պարտադրում են, որ հրապարակավ հրաժարվեն հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցությունից: Իսկ ընդդիմադիր դաշտում կա գաղափարական, քաղաքական պայքար, որը չի կարելի կռիվ անվանել»: