Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 ներարկիչ, որոնցից մեկը՝ սեւ հեղուկով լցված, ինչպես նաեւ բամբակի կտոր:

Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչի մեջ գտնվող հեղուկը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: