Ապրիլի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց 1958 թ. ծնված Լալա Ա.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին, ժամը 13.10-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 44 հասցեի մոտից բերման է ենթարկվել 19-ամյա Գեղամ Կ.-ն:
Նա բացատրություն է տվել, որ նշված վրաերթը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը եւ դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:





























