Գերմանացի պատմաբանների երիտասարդ սերունդը իր գրքերում ավելի հաճախ է գերմանացիներին նացիզմի զոհ համարում, գրում է The Times-ը։
Համաձայն Forsa ինստիտուտի հարցումների՝ գերմանացիների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմը Գերմանիայի համար պարտություն համարում։ Գերմանացիների մեծ մասը 3-րդ ռեյխի անկումը ազատագրում է համարում, տեղեկացնում է Gazeta-ն։
Գերմանիայում բեստսելլեր է դարձել Ֆլորիան Գուբերի «Մանկիկ, խոստացիր ինքնասպան լինել» գիրքը։
«Տասնյակ հազարավոր մարդիկ ինքնասպան եղան։ Եվ շատերն ուղղակի թեթեւացում զգացին, երբ Պանդորայի այդ արկղը վերջապես մեկը բացեց։ Այդ մասին 70 տարի խոսում էին։ Ողջ այդ ընթացքում մենք քննարկում էին մարդասպան նացիստներին եւ համակենտրոնացման ճամբարների զոհերին։ Երկար ժամանակ դա տաբու էր»,- գրում է Գուբերը։
Գերմանիայում հայտնի է նաեւ Միրիամ Գեբհարդտի «Երբ զինվորները եկան» գիրքը, որը պատմում է դաշնակիցների կողմից գերմանացի կանանց բռնաբարության մասին։ «Գերմանացիները լուրջ խնդրի առաջ կանգնեցին, թե ինչպես դիտարկել նացիստների իրականացրած վայրագություններից տուժած սեփական քաղաքացիներին»,- ասում է Գեբհարդթը։





























