Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1963 թ. ծնված Սահակ Մ.-ին պատկանող «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի ակոսավոր հրազենի առկայությունը եւ պահման պայմանները ստուգելիս տանը գտնվող երկաթյա պահարանում հայտաբերել են նաեւ տարբեր տրամաչափի 75 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: