Թուրքերը կոնսոլիդացնում են ուժերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, ու այդ գործում ներգրավում են նաեւ իրենց հայտնի գործարարներին: Իհարկե մերժողական քաղաքականության աջակցման համար զբացվողներն էլ պետք է կրողը լինեն թուրքական ազգայնական գաղափարների, ինչի արդյունքում կատարվող գործը մեծ եռանդով կիրականացվի: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարողների թվում, ԱՄՆ հայկական կազմակերպությունները վերջին տարիներին նշում են «Կոկա Կոլա» ընկերության տնօրեն Ահմեթ Մուհթար Քենթի անունը: Առկա փաստարկները դիտարկելիս այդ վարկածը համոզիչ է թվում: Մուհթար Քենթի անունը վերջին 7-8 տարիների ընթացքում նշվում է ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի» (ATAA) կազմակերպած միջոցառումներում: Այս կազմակերպությունը, բացի Անկարայի տարատեսակ ծրագրերին Միացյալ Նահանգներում աջակցելուց, զբացվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքով, միեւնույն ժամանակ խողովակ է ադրբեջանական լոբբիի համար: Ասամբլեան նաեւ պայքարում է կիպրոսի հույների, ասորիների, պոնտոսի հույների կոտորածների ճանաչման դեմ:
Փաստ է, որ Հայոց ցեղասպանության դեմ պայքարող երկու ակտիվ երկիր կա՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն՝ այն պետությունները, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածները: ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական լոբբին 2012 թվականին «հարձակում» էր սկսել ամերիկահայ հաջողակ գործարարների, բիզնես ղեկավարների դեմ:
2013-ին ամերիկահայերը դիմեցին «Կոկա-Կոլա» եւ «Citigroup» ընկերություններին՝ կոչ անելով խզել բոլոր կապերն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ուշադրության կենտրոնում «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» էր, որի հետ Մուհթար Քենթը սերտ կապերի մեջ է:
Նախորդ տարի հրապարակվեց այն հայտնի թուրքերի անունները, որոնք մասնակցելու էին 2015 թվականի ապրիլին ԱՄՆ տարբեր նահանգներում անցկացվելիք հակահայկական կոնֆերանսներին: Կոնֆերանսների օրակարգերում՝ Մուհթար Քենթը գլխավոր հերոսներից մեկը պետք է լինի: Թուրքիայում լույս տեսնող «Վաթան» պարբերականի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում թուրքական ամենամեծ լոբբիստական ուժը համարվող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» (ATAA) 2015 թվականին Հայոց ցողասպանության ճանաչման դեմ միջոցառոցառումների շարք է նախապատրաստել:
«Ծրագրի շրջանակներում, որպես կանխարգելիչ եւ արձագանքողական միջոցներ, իրականացվելու են սեմինարներ, որոնց հրավիրված են լինելու մասնակցելու ԱՄՆ-ի հեղինակավոր և ազդեցիկ թուրքերը, ինչպես օրինակ` Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը»,- գրում է «Վաթան»-ը:
Ապրիլի 25-ին թուրքական ասամբլեայի կազմակերպած հակահայկան կոնֆերանսին «Կոկա-Կոլայի» տնօրենն այնուամենայնիվ չի մասնակցել, քանի որ միչեւ կազմակեպումը ԱՄՆ հայկական կազմակերպությունները պահանջել են «Կոկա-Կոլայից» արգելել իրենց ղեկավարի ելույթը:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի խոսափողական քաղաքականության մեջ եւս, ըստ որոշ տվյալների, մեծ ներդրում է ունեցել «Կոկա-Կոլա»-ի տնօրեն Մուհթար Քենթը:





























