Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր ջամայկացի Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ մարդն ի զորու է 100 մետրը վազել 9,4 վայրկյանում: Բոլթին պատկանող համաշխարհային ռեկորդն այժմ հավասար է 9,58 վայրկյանի: АР-ի փոխանցմամբ` Բոլթն ասել է, որ շարունակում է ինտենսիվ մարզվել եւ հույս ունի, որ հենց ինքն է բարելավելու համաշխարհային ռեկորդը: