Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 30-ին արված հայտարարությունը:
«Ինձ թվում է, որ Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ բան խճճել են իրենց հայտարարություններում. դժվար է հավատալ, որ ժողովրդավարական արժեհամակարգ դավանող առաջատար երկրներում ապագան որոշելու ուրիշ ձեւ կա, բացի համապետական ընտրությունները:
Կարծում եմ համանախագահներին կարիք չկա հիշեցնելու, որ իրենց մանդատի հիմքում դրված է կողմերի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ անցկացնելու պահանջը»,- ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Այդուհանդերձ, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող եւ ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:





























