Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը եւ թագավորական ընտանիքի մյուս անդամները հույս ունեն, որ արքայազն Վիլյամի կինը՝ դքսուհի Քեյթը, աղջիկ կունենա։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Արքայազն Չարզլը իր հույսերի մասին պատմել է 100-ամյա Էրիկ Ջոնսին՝ Ուելսի գվարդիայի գնդի վետերաններից մեկին Վինձորում կազմակերպած ընդունելության ժամանակ։ Արքայազնը հարցրել է պաշտոնաթող գվարդիականին, թե քանի դուստր ունի նա, եւ նա կատակով ասել է. «Մեկ,եւ դա էլ բավական է»։ Չարզլը իր հերթին նշել է. «Իսկ մենք հույս ունենք, որ թոռնուհի կունենանք»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Վիլյամի եւ Քեյթի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, լույս աշխարհ էր եկել 2013թ.։





























