Քալիֆորնիական Tesla ընկերությունը ստեղծել է բնակարանների եւ տների համար էլեկտրաէներգիա ապահովող մարտկոցներ եւ սկսել է դրանց արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար, հայտի գյուտարար եւ ձեռներեց Իլոն Մասկը։
Մինչ այս պահը Tesla-ն հայտնի էր որպես էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաներ արտադրող։ Հիմա նա իր գործունեությունը ընդլայնել է նաեւ բնակարանների եը հասարակական շինությունների համար էլեկտրաէներգիա մատակարարելու ոլորտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նոր արտադրանքով են դուրս գալիս շուկա։ Դա Powerwall տնային էլեկտրական մարտկոցն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը պետք է անցում կատարի այդ նոր էներգիային՝ անցյալում թողնելով նավթն ու գազը»,- ասել է նա։
Powerwall-ը լիթիում իոնային մարտկոց է, որը կարող է լիցքավորվել արեւային էներգիայով աշխատող գեներատորից։




























