Լիտվայի կառավարության ղեկավար Ալգիրդաս Բուտկյավիչյուսը վերընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունը սատարել է ուրբաթ կայացած կուսակցության 33-րդ համագումարին մասնակցած 487 պատվիրակներ: 151 պատվիրակ էլ քվեարկել է խորհրդարանի փոխխոսնակ Ալգիդրաս Սիսասի օգտին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բուտկյավիչյուսը վերընտրվել է երկու տարով: Նա նշել է, որ երիտասարդ առաջնորդների ի հայտ գալու հույս ունի, որոնք ունակ կլինեն փոխարինել կուսակցության ներկա ղեկավարությանը եւ նոր գաղափարներ ներկայացնել:

2016 թվականին Լիտվայում խորհրդարանական հերթական ընտրություններ են կայանալու: Սոցիալ-դեմոկրատները վերջին շրջանում քաղաքական վարկանիշների առաջատարներն են: