Հայաստանցիները 2010 թ. անհամեմատ ավելի քիչ են օգտվում միջազգային հեռախոսակապից, քան 2009 թ.: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից, կանչերով եւ պատվերներով միջքաղաքային եւ միջազգային խոսակցությունների քանակը նվազել է 23,4 տոկոսով։ Սակայն եթե դեպի ԱՊՀ խոսակցությունները նվազել են 13,7 տոկոսով, ապա այլ երկրներ՝ մոտ 40 տոկոսով։
Ընդհանուր առմամբ՝ միջքաղաքային եւ միջազգային կանչերի ու պատվերների քանակը 2010 թ. առաջին կիսամյակում կազմել է 17,4 մլն միավոր։
Սա նշանակում է, որ մեկ բնակչի հաշվով ամեն ամիս տեղի է ունենում մեկ միջազգային կամ միջքաղաքային խոսակցություն։




























