Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն նիգերիացի Սեմյուել Փիթերը մենամարտի պայմանագիր է կնքել IBF եւ WBO վարկածների աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ:
Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Ֆրանկֆուրոտւմ եւ կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր պաշտպանության կարգավիճակ:
Այս բռնցքամարտիկներն արդեն հանդիպել են 2005-ին: Այն ժամանակ Փիթերին հաջողվեց երեք անգամ նոկդաունի ենթարկել Կլիչկոյին, սակայն մրցավարների միաձայն որոշմամբ նիգերիացին պարտություն կրեց 111-114 հաշվով: «Կլիչկոն գիտի, ով է հաղթել այն մենամարտում: Այս անգամ ես չեմ հապաղի եւ նոկաուտի կենթարկեմ նրան: Մենամարտը երկար չի տեւի»,- ասել է Փիթերը:
Ավելի վաղ նախատեսվում էր մենամարտ կազմակերպել Վլադիմիր Կլիչկոյի եւ այն ժամանակ գործող պարտադիր հավակնորդ Ալեքսանդր Պովետկինի միջեւ, սակայան Պովետկինը հրաժարվեց մենամարտից, հաղորդում է ukranews.com-ը:



























