Մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: