Կառավարությունը մինչեւ մայիսի 7-ը կփոխանցի զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի բուժման համար անհրաժեշտ գումարը: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը:

«Կառավարությունից զանգեցին եւ հայտնեցին, որ մինչեւ մայիսի 7-ը կփոխանցեն մնացած 13 հազար ԱՄՆ դոլարը: Գեւորգը հիմա բուժում է ստանում, հենց վերջացնի, կսկսենք փաստաթղթերը հավաքել»,- ասաց տիկին Նաիրան:

Նա հայտնեց, որ որոշել են Գեւորգին Գերմանիա տանել բուժման:

Նշենք, որ վիրավորված զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 40 հազար ԱՄՆ դոլարը, հավաքվել է: Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել է կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելով՝ դրամական փոխանցումներ կատարելու համար: