«Ժողովուրդ» թերթրը գրում է. «Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր, 2007-2012 թ.-ի գումարման ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գոհար Ենոքյանը: 73-ամյա Ենոքյանը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: «Ժողովուրդը» նախորդ տարվա հուլիսին գրել էր, որ խարդախության հետ կապված ինչ-որ քրգործով Ենոքյանը վերջերս կանչվել է ՀՔԾ հարցաքննության:
Պարզվում է՝ պատճառը եղել է Ենոքյանի եղբայրը՝ Անդրանիկ Ենոքյանը, որը վեց ամիս է՝ կալանավորված է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ կապված ֆինանսական ինչ-որ խնդիրների համար առաջացած վեճի հետեւանքով: Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ենոքյանը մեղադրվում է Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու համար: Մինչդեռ նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը գործը համարում է շինծու, ձերբակալությունն էլ՝ ապօրինի: Հավելենք, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, եւ Գոհար Ենոքյանը ընկերուհիներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























