Ստեպան բանդերայի հարազատները մտադիր են ազդանշանային համակարգ տեղադրել Մյունխենում նրա գերեզմանին: Այդ որոշումը կապված է գերեզմանը պղծելու պարբերաբար իրականացվող փորձերի հետ:

«Ազդանշանային համակարգը կվախեցներ այդ մարդկանց այն ամոթալի քայլից, որը նրանք իրականացնում են Ստեպան Բանդերայի գերեզմանին»,-ասել է Բանդերայի փեսան՝ Անդրեյ Կուցանը:

Մի քանի օր առաջ անհայտ անձինք Բանդերայի գերեզմանի սպիտակ մարմարե խաչի վրա կարմիր ներկ են լցրել: Վանդալիզմի այս ակտի մասին հայտնի է դարձել գերեզման այցելած զբոսաշրջիկներից: Ներկը մաքրվել է:

2014-ի ամռանը անհայտ անձինք ընդհանրապես տեղահան էին արել խաչը, իսկ գերեզմանի տեղը փորձել էին թաքցնել, հաղորդում է ТСН-ը: