Հանրապետական կուսակցությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է որպես Ծառուկյանի օգնական հայտնի Վահագն Գեւորգյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ երեկ Աբովյանի ՀՀԿ տարածքային կառույցը նիստ է արել, որոշել ընտրություններին սատարել Վահագն Գեւորգյանին: Ռուբեն Թադեւոսյանը հիշեցրեց, որ նախորդ Գործադիր մարմնի նիստին իրենք հանձնարարել էին տարածքային կառույցին, որպեսզի քննեն իրավիճակը, հարմար թեկնածու ընտրեն եւ սատարեն:

Իսկ թե ինչու չեն սատարում ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց, այդ հարցով պետք է դիմել տարածքային կառույցին:«Նեղանալու խնդիր չկա, Արթուր Հարությունյանը կարգին, կազմակերպված, կարգապահ կուսակցական է, առաջիկայում պարզ կլինի՝ կառաջադրվի, թե ոչ»,-ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

 Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ: Հունիսի 7-ին, կկայանան ընտրություններ Աբովյան քաղաքում: Առաջադրումները սկսվելու են մայիսի 13-17, իսկ թեկնածուների գրացումը կկատարվի մայիսի 17-19-ը: