Հնագետները հայտարարել են Մադագասկարի ափերին արծաթե ձուլակտոր հայտնաբերելու մասին, որը ամենայն  հավանականությամբ պատկանում էր պատմության  մեջ ամենահայտնի ծովահեններից մեկին՝  շոտլանդացի Վիլյամ Քիդին, որն ապրել է 17-18-րդ դարերում, հաղորդում է BBC-ն։

Արծաթը հայտնաբերվել է Մադագասկարի ափերը ողողող Հնդկական օվկիանոսի Նուսի Բուրահա կղզու շրջանում։ 50 կգ քաշով ձուլածոն հանել են փլատակների տակից, որը հավանաբար ժամանակին ծովահենների նավ է եղել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Քիդդը 1650-1730 թթ. ծովահենության ոսկե դարաշրջանի ամենահայտնի կերպարներից մեկն է եղել։ Մասնավորապես նա գործում էր Հնդկական օվկիանոսում, այդ թվում՝ Մադագասկարի ափերին։

Քիդդի մասին լեգենդները ընկած են այնպիսի գեղարվեստական ստեղծագործությունների հիմքում, ինչպիսին է Էդգար Ալլան Պոյի «Ոսկե բզեզը» եւ Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»։