ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը այսօր՝ մայիսի 7-ին, պետք է Առեսերվոր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ սակայն, առերեսում տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Քննչական գործողություն պետք է կատարվեր վկաներիից մեկի հետ:  Մենք որքանով տեղեկացանաք, այդ վկան Կարո Կարապետյանն էր, բայց կամ չէր եկել,  կամ հետաձգվել առերեսումը հետաձգվել էր»-ասաց Նաիրա Զոհրաբյանն, որը այցելել է ՀՔԾ, որտեղից նախնական տեղեկություններով պետք է ազատ առերեսվեր Գոհար Ենոքյանը:

Առերեսում տեղի չունենալու պատճառով, Գոհար Ենոքյանն ազատ կարձակվի ձերբակալվածների պահման վայրից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ  քննության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ  Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, եւ նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

Նշենք նաեւ, որ 05.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից եւ առողջական վատ վիճակից (հիպերտոնիա): Նրա խափանման միջոցն այսօր փոխվել է։