Դաղստանի Հերգեբելսկի շրջանում հուլիսի 30-ի երեկոյան միմյանց հետ կռվել են 400 հոգի։ Բախումը տեղի է ունեցել երկու գյուղերի՝ Գերեգեբելի եւ Գիկունիի  միջեւ։ Ամեն կողմից եղել է շուրջ 200 մարդ, նրանցից ոմանք զինված են եղել։

Զանգվածային կռվի արդյունքում երեք մարդ սպանվել է, հինգ հոգի վիրավորվել։ Ներկայումս փորձում են պարզել կրակ բացողների, ինչպես նաեւ կռիվը հրահրողների եւ մասնակիցների անձերը։

Նախնական տվյալներով, կռվի պատճառը կարող էր լինել երկու գյուղի բնակիչների միմյանց նկատմամբ ունեցած  թշնամանքը։