Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ եւ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնակատարի հետ հեռախոսազրույց ունենալու մասին լուրերը հերքվում են: Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե Հովիկ Աբրահամյանի եւ Նաբիլ Շաթի միջեւ հեռախոսազրույց է եղել:





























