Փարիզի Պիկասոյի թանգարանը, որը 5 տարի տեւած վերանորոգումից հետո վերաբացվել էր 2014թ. հոկտեմբերին, արդեն ընդունել է 500 հազար այցելու։ 500-րդ այցելուն եղել է 9-ամյա մի աղջիկ Նիցցայից։ Նրան եւ նրա ծնողներին թանգարանի տնօրենը մշտական այցետոմս է նվիրել։

Այս պահին թանգարանում կա մեծ իսպանացի նկարչի  5 հազար կտավ, գրաֆիկներ եւ քանդակներ։ Հանրությանը ներկայացվում է մոտ 300 նկար եւ 400 քանդակ։

Վերանորոգումը թանգարանին հնարավորություն է տվել զգալիորեն ընդլայնել ցուցադրության սրահները։ Դրա անհրաժեշտությունը շատ էր զգացվում, քանի որ թանգարանում գտնվող Պիկասոյի գլուխգործոցների հավաքածուն աշխարհում ամենամեծն է գրում է ՏԱՍՍ-ը։