ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հերքում է լուրերը, թե տարաձայնություններ ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Մայիսի 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Հաղթանակի զբոասյգի եկած ՀԺԿ ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ձեր հարցը պատասխանը կարծում եմ՝ դուք ստացաք՝ տեսնելով մեզ միասին»:
Դիտարկմանը, թե ապրիլի 24-ին միայնակ էիք գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Դեմիրճյանն արձագանքեց. «Դա արդեն անցած թեմա է»:
Նշենք, որ «Իրատես de facto» թերթը մայիսի 8-ին գրել էր, որ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի այցը Ծիծեռնակաբերդ բավականին հիվանդագին է ընկալվել ՀԱԿ-ում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց:





























